Չինաստանը գիտակցում է ԱՄՆ օգնության կարևորությունը թմրանյութերի տարածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք [Ժնևում անցկացված բանակցությունների ժամանակ] տեսանք, որ Չինաստանն այժմ լուրջ է տրամադրված Միացյալ Նահանգներին օգնելու հարցում թմրանյութերի արտադրության համար նախատեսված նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում»,- նշել է նա։
Բեսենթը հավելել է, որ չինական պատվիրակության կազմում էր Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարարը, որը «ֆենտանիլի դեմ պայքարի փորձագետ» է։ ԱՄՆ ֆինանսների նախարարը ընդգծել է նաև, որ կողմերը «երկար և մանրամասն» զրույց են ունեցել այս խնդրի լուծման հետագա համատեղ ուղիների վերաբերյալ։



























