Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում.

1 տրանսպորտային միջոց.

2 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.

98 միլիոն 482 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

20 միլիոն 597 հազար դրամ, որըչի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունիապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: