Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ:

Լիլիթ Աղեկյանի ազգականները Պաշտպանին ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները: Անահիտ Մանասյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Լիլիթ Աղեկյանին:

Դեպքի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ մանդատի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործողություններ: Արդյունքների հետ կապված ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային: