2023թ. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների աշխատակազմը կրկնապատկվել է։ Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովի նիստում կոմիտեի 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը։

Դա, նրա խոսքով, թույլ է տվել նվազեցնել առկա ծանրաբեռնվածությունը, որը տարեցտարի միայն ավելացել է։ «Եթե մեզ հաջողվի լրացնել եւս 11 առկա թափուր տեղ, ծանրաբեռնվածության հետ կապված իրավիճակն էապես կբարելավվի»,- ավելացրել է Նահապետյանը։