Հավանաբար դժբախտ դեպք է գրանցվել Շիրակի մարզի ջրավազաններից մեկում, տարածված խոսակցությունների համաձայն այսօր առավոտյան ձկնորսներից մեկն է ջրահեղձ եղել։ Այս մասին գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանը։

Նա տեսանյութ է հրապաարկել ու գրել. «Այս պահին այն ամբողջովին շրջապատված էր և ձմկնորսներին մոտ չէին թողնում, որքան հասկացանք պատահական անցորդների խոսակցություններից բոլորը սպասում էին Սևանից եկող ջրափրկարարների:

Ախուրյանի ջրամբարից, երբ տարին ջրառատ է լինում որոշ տեղեր ջուրը փախնում է դուրս և փոքրիկ լճակներ են ձևավորվում գարնան ամիսներին: Նման լճակ կա Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր գյուղի դիմաց, ձկնորսների սիրելի վայրն է, այս օրերին ամբողջ լճակի ափերով, ամեն մի մետրին մի ձկնորս է նստում»։