Դատարանը Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի (CNPC) նախկին ղեկավար Վան Իլինին կաշառակերության համար դատապարտել է 13 տարվա ազատազրկման, հայտնել է CCTV-ն։ Նա նաեւ տուգանվել է 3 միլիոն յուանով (400 հազար դոլար):
Վան Իլինին մեղադրել են 1996-2020թթ. CNPC-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ խարդախություն կատարելու մեջ: Նա չարաշահել է իր պաշտոնական դիրքը եւ գործել ի շահ այլոց՝ օգնելով նրանց կարիերայի առաջխաղացման, նախագծերի իրականացման պայմանագրերի կնքման եւ ձեռնարկությունների ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, ինչի համար ստացել է ավելի քան 35,01 մլն յուան (4,88 մլն դոլար) կաշառք։ Տեղեկացվել է, որ Վան Իլինը ընդունել է մեղքը եւ զղջում է։





























