Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի՝ Էթնայի, որը գտնվում է Սիցիլիա կղզում, ժայթքումը ուժեղացել է, սակայն Կատանիայի օդանավակայանը առայժմ չի փակվել, տեղեկացրել է ANSA-ն։

Փոքր ցնցումների ինտենսիվությունը հրաբխի ժայթքման պատճառով հասել է առավելագույնին երկուշաբթի ժամը 21.00-ից հետո եւ այժմ բարձր մակարդակի վրա է գտնվում։

Հարավարեւելյան խառնարանից տեղի են ունենում հաճախակի եւ ինտենսիվ ժայթքումներ, սակայն լավայի հոսքը արեւելք եւ հարավ-արեւելք մեծ չէ։ Ծուխը տարածվում է նաեւ այդ ուղղությամբ։

Ժայթքումն առայժմ չի ազդել Սիցիլիայի Կատանիա քաղաքին մոտ գտնվող միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա, որը մշտապես ենթակա է հրաբխային ակտիվության վտանգին։