ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 388.08  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.96 դրամ (աճել  է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  512.46 դրամ (աճել է 1.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 388.75-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-430.5 դրամով, վաճառվում է 434-439 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.74 դրամով, վաճառվում է 4.89-5.03 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 436 դրամով:Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով: