Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդրը, ով այժմ գտնվում է Չեխիայում, քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով չեխական «Պրավո» թերթը:

Ըստ աղբյուրի, համապատասխան խնդրագիրը Տիմոշենկոն ներկայացրել է 2011-ի վերջին օրերին:

Նշենք, որ Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ին Յուլիա Տիմոշենկոյին դատապարտել է 7 տարվա ազատազրկման պաշտոնական դիրքի չարաշահման համար: