Օքսֆորդի համալսարանի մասնագետները փորձարկել են հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութը: Այն փորձարկվել է 41 կամավորների վրա: Այդ մասին հաղորդում է meddaily.ru-ն` վկայակոչելով BBC-ն: Մասնագետների խոսքով, իրենք առ այսօր չէին կարողանում պատվաստանյութ մշակել, քանի որ վարակը պարբերաբար փոխում էր իր կառուցվածքը:
Հայտնի է, որ մարդը երկար տարիներ կարող է ապրել հեպատիտ C-ով, անգամ չկասկածելով այդ մասին: Իսկ այդ ընթացքում նրա լյարդը կարող է կործանվել: ԱՀԿ տվյալներով, հեպատիտից տառապում է 170 միլիոն մարդ: Մինչ վերջերս հիվանդությունը անբուժելի էր համարվում:
Բրիտանացի մասնագետները որոշել են լրջորեն ազդել վարակի ներքին կառուցվածքի վրա: Պրոֆեսոր Պոլ Կլեներմանի խոսքով, հենց վարակի ներսում է դրա առանցքային մասը Մասնագետներին հաջողվել է ստիպել իմունային համակարգին` գրոհել հեպատիտի վրա:
Արդյունքները թույլ կտան անցնել փորձարկումների երկրորդ փուլին: Առաջիկայում մասնագետները պատրաստվում են պատվաստանյութը տալ հեպատիտ C վարակի ռիսկային խմբում գտնվող անձանց:




























