Մայիսի 24-30-ը Երևանում՝ Կինոյի տանը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը։

Ծրագրում հետևյալ ֆիլմերն են՝ «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա»:

Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակի լեզվով՝ հայերեն և անգլերեն ենթագրերի ուղեկցությամբ։

Մուտքն անվճար է։