Ռեժիսոր, սցենարիստ,  Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը Մհեր Մկրչտյանն արձագանքել է Էմին Թորոսյանին  Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուն։

Նա, մասնավորապես, գրել է. «Էմին ջան թեթև տար)))..

Հիմա քեզ տհաճ ա, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է Էմին ջան, որ դու իմանաս իրենց գինը, նաև հիշես թե ինչու ես լուռ եղել ինքդ))))...

Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին))))).. Կամ տարածքը` Գոյի դեպքում)))))...

Չտխրես երբ հասկանաս, որ ի աջակցություն քեզ թատրոնից դուրս է եկել ընդամենը 3-4 հոգի:

Նրբանկատ եղիր` թատրոնի դերասանները իրանց մասնագիտականով ուրիշ գործ չեն գտնի որևէ այլ թատրոնում:

Դու գիտես, որ Մհեր Մկրտչյանի թատրոնի ինձ լքած դերասանները արդեն պետք չեն նույնիսկ Նոր Մհեր Մկրտչյան թատրոնին: Ասա, որ արդար ա, Էմին))))..

Գրում են, որ տեղդ ՔՊ-ի ավագանու անդամ են բերում: Շատ լավ որոշում ա ավինյանի կողմից` ողջունում եմ)))))...

Հ.Գ. Իսկ գուցե ճիշտ էի ես, որ չեմ կզե՞լ։ Օրը հո գալու ա)))...»։