Այսօր` հունվարի 5-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի տարածքում:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 4 մագնիտուդով երկրաշարժ է եղել Կարս քաղաքի մոտակայքում 7 կմ խորության վրա:

Իսկ Վանի տարածքում 4,3 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 4,5 կմ խորության վրա: