Վրաստանի տարածքում ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները` վկայակոչելով Թբիլիսիի համալսարանի հողի ուսումնասիրման ինստիտուտը:

Երկրաշարժը գրանցվել է Վրաստանի արեւելքում` Քվարելի քաղաքի մերձակայքում: BBC-ի փոխանցմամբ, ցնցումների հզորությունը կազմել է 3,7 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Գավազի գյուղի մոտ, զոհեր եւ ավիրածություններ չկան: