2020–ի նոյեմբերի 9–ի արձանագրությունը, որոնք ստորագրվեցին Մոսկվայում, այդ արձանագրությունը սպանվեց Պրագայում, առաջ եկավ եվրոպական օրակարգը, և ՀՀ իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք ավելի հետևողական կլինեն Պրագայի հռչակագրին, այլ ոչ թե նոյեմբերի 9–ի արձանագրությանը։ Այս մասին NEWS.am–ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ժամանակ նշեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Ավետ Ադոնցը։
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին, նա հայտարարեց, որ այս իշխանությունների պարագայում չի տեսնում, որ հնարավոր է դուրս գալ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամից, քանի որ առնվազն Հայաստանում այդ ճգնաժամից դուրս գալու ցանկություն էլ չկա. «Հայաստանի ԱԺ նախագահը ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո ասուլիս է տալիս ու ասում՝ Ռուսաստանը մեր նկատմամբ հիբրիդային պատերազմ է իրականացնում։
Այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է «հակա» սկզբունքի վրա՝ հակառուսաստան, բայց շահել մաքսիմումը Արևմուտքից։ Չի կարելի փչացնել հարաբերություններն անգամներ ինչ–որ մի մեծ աշխարհաքաղաքական բևեռի հետ՝ շահելու համար երրորդ տեղում ինչ–որ մի կապիտալ։ Սա առողջ չի, մանիպուլյացիա է, որը սովորաբար միջազգային քաղաքականության մեջ չի ներվում»,–ասաց նա։











