Վիլնյուսի կենտրոնում 19-ամյա մի երիտասարդ ինքնասպան է եղել` ինքնաշեն ռումբ պայթեցնելով:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 5-ի երեկոյան, Վիլնյուսի կենտրոնում Տաուրա լեռան վրա: Պայթյունը բավական հզոր է եղել, եւ այն լսել են Լիտվայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Պայթյունի ալիքը կոտրել է մերձակա շենքերի պատուհանները: Զոհվածի դին հայտնաբերել են պայթոյւնի վայրից 40 մետր հեռավորության վրա: Ոստիկանության տվյալներով, մահացածը Կաունաս քաղաքի բնակիչ էր: