Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին հրամանագիրը չի տարածվում Ուկրաինայի նախագահի վրա։ Հետևաբար, Կրեմլի ղեկավարի հետ երկխոսությունը հնարավոր է, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Զելենսկին մամուլի ասուլիսում։

Ըստ Զելենսկու՝ այն լուրերը, թե ինքը չի կարող բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համապատասխան հրամանագրի պատճառով, «ռուսական նարատիվներ» են։

Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ նման հրամանագիր է ստորագրել այն ժամանակ, «երբ Ուկրաինան Պուտինից բազմաթիվ վերջնագրեր էր ստացել»։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, թե ինչպես պարոն Մեդվեդչուկի (Վիկտոր Մեդվեդչուկ-խմբ.) մարդիկ, Նովինսկին (Սերգեյ Նովինսկի-խմբ.), անձամբ... ներկայացնում էին Պուտինի շահերը՝ ուղղակիորեն խոսելով ինձ հետ հեռախոսով, ամենադժվար պահին, երբ մենք շրջափակման մեջ էինք, խոսելով այն մասին, թե ինչպես պետք է հանձնել Ուկրաինան, տարածքները և այլն, թե ինչպես պետք է փախչեմ այնտեղ, որտեղ, հակառակ դեպքում ես և իմ ընտանիքը գոյություն չէինք ունենա»,-հավելել է նա։

Նա պատմել է, որ հենց այս բոլոր մարդիկ են խոսել Պուտինի հետ և փորձել ներկայացնել Ուկրաինայի շահերը։ Եվ, հետևաբար, անջատողականությունից խուսափելու համար նա նման հրամանագիր է ստորագրել։

Զելենսկին պարզաբանել է, որ իր հրամանագրով նա, ըստ էության, հաստատել է այն, ինչ արդեն նշված է Սահմանադրության մեջ՝ ոչ ոք, բացի նախագահից, չի կարող բանակցել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին Ռուսաստանի և այլ երկրների առաջնորդի հետ։

«Հետևաբար, Պուտինի այն նարատիվը, թե ես պետք է այնտեղ ինչ-որ բան չեղարկեմ, բացառապես Ռուսաստանի Դաշնության նարատիվ է։ Ես չեմ կարող և ինձ ոչինչ չեմ արգելում»,-հավելել է նա։

Ինչպես հիշեցնում են ուկրաինական լրատվամիջոցները, Զելենսկին հրամանագիր է ստորագրել Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին դեռևս 2022 թվականի հոկտեմբերին։