Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Լրատվական գործակալությունները հաղորդում են զոհերի առկայության մասին, բայց հստակ թիվ չի նշվում:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով, ահաբեկչությունն ուղղված է եղել անվտանգության ուժերի բաժանմունքի դեմ: Չճշտված տվյալներով, օդ է բարձրացել ականապատված մեքենա:

Նշենք, որ վերջին շրջանում սա երկրորդ ահաբեկչությունն է Դամասկոսում: Դեկտեմբերի 24-ին երկու պայթյունների արդյունքում 54 մարդ զոհվել էր, 166-ը վիրավորվել էին: