Թուրքիայի կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկել ամերիկյան F-35 կործանիչներ գնելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, կառավարությունը ռազմարդյունաբերության գրասենյակին թույլատրել է գնել առաջին երկու F-35 Lightning II կործանիչները:

Աղբյուրի տվյալներով, առաջիկայում կկայանա պայմանագրի ստորագրումը Lockheed Martin ընկերության հետ, իսկ ինքնաթիռները Թուրքիային կհանձնվեն 2015 թվականին:

Թուրքիան F-35-ի մշակման 9 հիմնական անդամներից մեկն է: Ընդհանուր առմամբ Թուրքիան գնելու է 116 F-35 ինքնաթիռ: Մինչ վերջերս ինքնաթիռների գնումը հարցականի տակ էր, 2011թ. մարտին բանակցությունները դադարեցվել էին, սակայն կրկին վերսկսվել են: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է F-35-ի վրա ծախսել մինչեւ 16 միլիարդ դոլար: