Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրայից։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։



























