Այսօր եվրոն պոտենցիալ սպառնալիք է Եվրամիության քաղաքական միասնության համար: Այդ մասին ասել է ամերիկացի ներդրող եւ ֆինանսիստ Ջորջ Սորոսը Հնդկաստանում, հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Նրա խոսքով, եվրոյի ձախողումն ու ԵՄ փլուզումը աղետալի հետեւանքներ կունենան համաշխարհային ֆինանսական համակարգի համար: «Եթե միացյալ արժույթը ընկնի, դա կհանգեցնի Եվրամիության փլուզմանը: Եւ դա աղետ կլինի ոչ միայն Եվրոպայի, այլեւ համաշխարհային ֆինանսական համակարգի համար»,- նշել է ֆինանսիստը:

Ըստ Սորոսի, եվրոյի գոտու ճգնաժամը «ավելի լուրջ եւ սպառնալից է, քան 2008թ. ձախողումը»: Սորոսն արդեն բազմիցս քննադատել է Եվրոպայի իշխանություններին իրենց գործողությունների համար: