«Արեւելքի էներգետիկ համակարգեր ՌԲԸ» հանրային բաժնետիրական ընկերության նախկին ֆինանսական տնօրեն Ալեքսանդր Յակովլեւն ինքնասպան է եղել քրեական գործով դատարանի վճռի նախօրեին, «Կոմերսանտ»-ին հայտնել է նրա փաստաբան Մարգարիտա Կուդելինսկայան։
Նրա խոսքով՝ Յակովլեւն ինքնասպանություն է գործել մայիսի 12-ին։ Պաշտպանը տեղեկություն չունի, թե արդյոք նա գրություն թողել է՝ բացատրելով իր արարքի դրդապատճառները։
«Արեւելքի էներգետիկ համակարգեր ՌԱՕ» գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Յակովլեւին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով միջոցների յուրացմանն օժանդակելու մեջ (Քրեական օրենսգրքի 4-րդ մաս, 5-րդ մասի 33-րդ հոդված, 4-րդ մասի 160-րդ հոդված):
«Հետաքննության վարկածով՝ 2009-2015թթ. ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Միլուշը, նրա տեղակալներ Ելենա Տյուրինան եւ Ալեքսանդր Եֆրեմովը Նինա Զապրյագաեւայի եւ Յակովլեւի հետ միասին ընկերությունից գողացել են 687 մլն ռուբլի՝ կնքելով կեղծ պայմանագրեր ծառայությունների տրամադրման եւ բարեգործական նվիրատվությունների համար, հաղորդել է ՌԴ ՔԿ-ն։
2023թ. դեկտեմբերին Ֆրունզենսկի շրջանային դատարանը արդարացրել է Յակովլեւին։ 2024թ. մարտին Պրիմորսկի երկրամասի դատարանի քրեական բաժինը բավարարել է դատախազի բողոքը եւ բեկանել շրջանային դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նոր դատաքննության։
Գործով դատավճռի հրապարակումը նախապես նշանակված էր մայիսի 12-ին, բայց հետո հետաձգվել է մայիսի 15-ին։





























