Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների Սուրբ Ծնունդը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծնունդի հրաշալի տոնի կապակցությամբ, որը հայկական առաքելական եկեղեցին նշում է այսօր, հունվարի 6-ին: Ուզում եմ Սուրբ Ծնունդի առիթով շնորհավորել ոչ միայն Վրաստանի քաղաքացիներին, այլեւ ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիներին»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանում բնակվող էթնիկ հայերը մեծ ներդրում են ունեցել Վրաստանի մշակութային եւ տնտեսական զարգացման մեջ եւ նրանք այսօր եւս մասնկացում են Վրաստանի պետականության ձեւավորմանը:

«Թող երջանկությունը, խաղաղությունը եւ առողջությունը միշտ լինի բոլորիս ընտանիքների հետ»,- նշել է Սահակաշվիլին: