ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը։

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության,

7 դեպք՝ հոգեկան ներգործության,

6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման,

5 դեպք՝ խուլիգանության,

3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի,

2-ական դեպք՝ դրամանենգության, կաշառակերության և ինքնիրավչության:

Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, վարժական հավաքներից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

շորթման՝ 8 դեպք,

մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: