ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների վերահսկման գլխավոր վարչությունը, համագործակցելով Բալթյան մաքսատան թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վարչության հետ, Սանկտ Պետերբուրգի նավահանգստում Էկվադորից ծովային նավով բերված ավելի քան 61 կիլոգրամ արգելված նյութ է առգրավել, իր թելեգրամ-ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով՝ բեռնարկղերից մեկի զննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են թաքստոցներ, որոնցում եղել է 50 բրիկետ փոշենման սպիտակ նյութ։
Փաթեթներից մեկն ուղարկվել է փորձաքննության, որը հաստատել է, որ այն պարունակում է ավելի քան մեկ կիլոգրամ կոկաին։ Մնացած բրիկետները նույնպես կուսումնասիրվեն մասնագետների կողմից։
«Ներկայում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության կատարմանը մասնակցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի չորրորդ մասի «բ» մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- ասել է Վոլկը։





























