Մայիսի 15-ին հանրապետությունում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կնվազի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղումները տեղ-տեղ կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +12+15,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+12,
Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+13։





























