Ավանդույթի համաձայն՝ մայիսի 17-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը կմիանա  «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնությանը, որի ընթացքում այցելուները կկարողանան 18։00-ից մինչ կեսգիշեր անվճար այցելել թանգարան։

Շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու հայկական կոնյակագործական ժառանգությունը և վարպետության ավանդույթները, ինչպես նաև ծանոթանալու ARARAT հայկական կոնյակի  ժամանակակից եզրերին։ 

Երևանցիների և մեր մայրաքաղաքի հյուրերի համար այդ օրը ARARAT-ը նաև կմեկնարկի իր նոր նախաձեռնությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մայրաքաղաքին և նրան անկեղծ սիրողներին։      

Այդ օրը ARARAT թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կմեկնարկի նաև «Քաղաքն արձագանքում է ARARAT թանգարանում» ցուցադրությունը, որտեղ թանգարանը լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանի հետ համատեղ  կներկայացնի մայրաքաղաքի պատմական կրկնօրինակ-քարտեզները «Երևանը 17-21-րդ դդ քարտեզներում» գրքից։  

Հավելենք նաև, որ միայն միջոցառման շրջանակներում ARARAT թանգարանի խանութում կգործեն հատուկ զեղչեր։  

Մուտքն ազատ է։