Fitch Ratings գործակալությունը Հունգարիայի վարկանիշը իջեցրել է մեկ աստիճանով:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը, Հունգարիայի վարկանիշը BBB- ից իջեցրել է BB+-ի:

Կանխատեսումը նշվել է «բացասական», ինչը նշանակում է, որ ապագայում կրկին կարող է իջեցվել: Գործակալության վերլուծաբանները հստակեցրել են, որ նվազեցման որոշումը կայացվել է երկրի արտաքին ֆինանսավորման անորոշությամբ, նաեւ հունգարական իշխանությունների տնտեսական քաղաքականությամբ, որի պատճառով ներդրողները վստահություն չունեն:

Ավելի վաղ Հունգարիային «աղբային» վարկանիշ էին շնորհել մյուս գործակալությունները: Հունգարիան դիմել է 15-20 միլիարդ դոլար ստանալու խնդրանքով, սակայն բանակցությունները կարող են հետաձգվել: