Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Բերդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորմերին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Կայքի տեղեկություններով` շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում:
Վիրավորներից 3-ը շտապօգնության վարորդն է, բժիշկն ու բուժքույրը, իսկ 4-րդը` «Nissan»-ի վարորդը:




























