Անցած տարի 103 լրագրողներ են սպանվել մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում: Այդ մասին են վկայում Մամուլի համաշխարհային ինստիտուտի հրապարակած տվյալները, հաղորդում է vesti.ru-ն` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի, մահացության մակարդակը երկրորդն է սկսած 1997 թվականից, երբ սկսվել են դիտարկումներ իրականացվել: Ընդ որում, լրագրողների բռնի մահվան աշխարհագրությունն ավելի է ընդլայնվել եւ ամենալայնածավալն է անցած տարիների ընթացքում:

Հարավային Ամերիկայում սպանվել է 36 լրագրող, Մերձավոր Արեւելքում` 21, եւ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ լրագրողներ են սպանվել «Արաբական գարնան» ընթացքում:

Ինստիտուտը դիմել է բոլոր երկրներին` կոչ անելով ապահովել լրագրողների անվտանգությունը: Հատկապես մտահոգիչ է համարվել փաստը, որ բռնության դեպքերը շատ դանդաղ են հետաքննվում: