ԱՄՆ-ը վերանայել է իր ռազմական բյուջեն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ամերիկյան բանակը ավելի կոմպակտ է լինելու, սակայն կարող է պահպանել իր գերազանցումը եւ  ջանքերն ուղղել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանԼ Ելույթ ունենալով Պենտագոնում` ԱՄՆ նախագահը հրապարակել է ԱՄՆ ռազմական բյուջեի վերանայման ծրագրերը, ըստ որոնց զինված ուժերից մի քանի հազար մարդ է հեռացվելու:

«Այո, մեր բանակն ավելի կոմպակտ է լինելու: Բայց աշխարհը պետք է իմանա, որ ԱՄՆ-ը պահպանելու է ռազմական գերիշխանությունը զինված ուժերի միջոցով, որոնք ճկուն են լինելու: Նրանք պատրաստ են լինելու պատասխանելու հնարավոր սպառնալիքների եւ արտակարգ իրավիճակների ողջ սպեկտրին»,- ասել է Օբաման: Ըստ նախագահի, ԱՄՆ գլխավոր խնդիրն է վերականգնել իր տնտեսական հզորությունը: Օբաման նշել է, թե ռազմական բյուջեն շարունակելու է աճել, բայց ոչ նախկին տեմպերով: