«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը այսօր ԱԺ ամբիոնից որոշեց հայհոյել բոլոր նրանց, ովքեր «թուրք» կանվանեն գործող իշխանություններին։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, և սա վերաբերում է բոլոր «նախկիններին», ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր վաղը՝ որպես վիրավորանք, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ մեկին «թուրք» կանվանեն... Ես նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»,– ասաց Թորոսյանը՝ հպարտությամբ հեռանալով երկրի օրենսդիր մարմնի ամբիոնից։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «թուրք» բառն իր համար անձնական վիրավորանքը չէ։





























