Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան։ Այս մասին մայիսի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
Եվս 47-ը, նրա խոսքով, կառուցման փուլում են։ Դրանց թվում է 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ 1 արևային էլեկտրակայանը։
«Վերջինիս շահագործման թույլտվությունը հանձնաժողովը տվել է այսօր՝ մայիսի 14-ին։ Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 119 արևային էլեկտրակայաններ՝ 577 ՄՎտ ընդհանուր հզորությամբ», - ասաց Մեսրոպյանը։





























