Չարագործները հասանելիություն են ստացել Steam խաղային ծառայության 89 միլիոն օգտատիրոջ տվյալներին, հայտնում է XDA ոլորտային պորտալը։

Ըստ պորտալի՝ հաքերները 5000 դոլար են պահանջում դարքնեթի (ինտերնետի չկարգավորվող մասի) տվյալների բազայի համար։ Նշվում է, որ խոսքն այն օգտահաշիվների մասին է, որոնք երկփուլանի նույնականացում չունեն։ Պորտալը նման օգտատերերին խորհուրդ է տալիս անմիջապես փոխել գաղտնաբառը։