ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Օրակարգում ընդգրկված է միայն մեկ հարց՝ «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։