Ես ամաչում եմ, որ 7-8 տարի նույն շենքում եմ աշխատել: Ամաչում եմ ասել, որ ես ևս ԱԺ պատգամավոր եմ եղել։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր  Սամվել ֆարմանյանը։

Նա, մասնավորապես,  նշել է. «Ես զարմանում եմ մեր ընդդիմության վրա. էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն այդ դահլիճում, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել ու ռեալ քայլ անել: Էլ ի՞նչ: Ժողովրդին հղում մի արեք, խնդրում եմ: Եթե ժողովրդին մնա, երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը»։