Պարտադիր ժամկետային զինծառայողի Կարեն Ավետիսյանի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։