PepsiCo ընկերությունը կարող է աշխատանքից հեռացնել մինչեւ 4 հազար աշխատակիցների: Այդ մասին հայտնում է Fox Business-ը, վկայակոչելով New York Post-ը, որն իր հերթին վկայակոչում է անանուն աղբյուրներին: Այժմ PepsiCo-ում մոտ 300 հազար մարդ է աշխատում:
Վերջնական որոշում կայացվելու է առաջիկայում: PepsiCo-ում նաեւ մտադիր են հրաժարվել աշխատողների համար կենսաթոշակային ծրագրի ֆինանսավորումից, ինչի շնորհիվ կտնտեսեն 75 միլիոն դոլար:
Հնարավոր կրճատումները պատճառ են այն հանգամանքի հետ, որ 2011թ. PepsiCo-ի բաժնետոմսերի արժեքը գրեթե չի փոխվել, մինչդեռ հիմնական մրցակից Coca-Cola-ի բաժնետոմսերը թանկացել են 10 տոկոսով: Հունվարի 5-ին PepsiCo-ի բաժնետոմսերի գինը նվազել է 0,43 տոկոսով եւ հասել 66,45 դոլարի, իսկ Coca-Cola-ի բաժնետոմսերը` 0,47 տոկոսով` մինչեւ 69,37 դոլար, հաղորդում է Lenta-ն:




























