Facebook սոցիալական ցանցի օգտվողները հերթական անգամ դարձել են համակարգչային որդի զոհերը: Այս անգամ տուժել են Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի բնակիչները: ՄՈտ 45 հազար անձինք ստիպված են փոխել իրենց գաղտնագրերը, քանի որ չարագործներն առեւանգել են դրանք Ramnit որդի միջոցով: Այդ մասին հայտնում է newsland.ru-ն` վկայակոչելով «TG Daily»-ն:

Այդ որդն աշխատում է 2010թ. ապրիլից եւ բազմիցս մոդիֆիկացվել է: Symantec-ի 2011թ. հաշվետվության մեջ ասվում է, որ աշխատանքի ընթացքում այն վարակել է օգտվողների համակարգչային ապահովման 17,3 տոկոսը:

Որդի նոր տարատեսակը օգտվողին խաբելով ստիպում էր անցնել հղումներով, որ իբր ուղարկել են ընկերները: Հղումը սեղմելով օգտվողը նպաստում էր վարակի տարածմանը: Վարակը կարող էր գողանալ Gmail-ի, կորպորատիվ SSL VPM-ի, Outlook Web Access-ի եւ Twitter-ի գաղտնաբառերը: