Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։
Ազիզը, որը իշխանության գլուխ էր 2008-2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների հետ միասին։ Նրանք մեղադրվում էին ապօրինի հարստացման նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ազդեցության չարաշահման և փողերի լվացման մեջ։ 2023 թվականի դեկտեմբերին նախկին նախագահը դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։ Վերաքննիչ բողոքի լսումը սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 13-ին։
Դատարանը նաև ուժի մեջ է թողել Ազիզի ակտիվները բռնագրավելու և նրան քաղաքացիական իրավունքներից զրկելու որոշումը։
Մավրիտանիան 1978-2008 թվականներին մի քանի պետական հեղաշրջումներ է վերապրել։ 2019 թվականին, ընտրություններից հետո, առաջին անգամ իշխանությունը մեկ նախագահից անցավ մյուսին։ Քվեարկությունը հաղթեց Մոհամեդ ուլդ Ղազվանին, որը մինչ օրս իշխանության գլուխ է։



























