Չեխիան քաղաքական ապաստան է տրամադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսնուն, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով չեխական ԱԳՆ ներկայացուցչին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդրը, ով այժմ գտնվում է Չեխիայում, քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրից:
Ըստ աղբյուրի, համապատասխան խնդրագիրը Տիմոշենկոն ներկայացրել է 2011-ի վերջին օրերին:
Նշենք, որ Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ին Յուլիա Տիմոշենկոյին դատապարտել է 7 տարվա ազատազրկման պաշտոնական դիրքի չարաշահման համար:
2011թ. հունվարին Չեխիան ապաստան էր տվել Տիմոշենկոյի կառավարության էկոնոմիկայի նախկին նախարար Բոգդան Դանիլիշինին, ում հայրենիքում մեղադրել են պետությանը վնաս հասցնելու մեջ:




























