Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետն ավարտվում է:

Նշենք, որ Չավուշօղլուն այդ պաշտոնում էր արդեն երկու տարի: ԵԽԽՎ նախագահի պաշոտնում լիազորությունների ավարտից հետո Չավուշօղլուն տեղ կզբաղեցնի Վենետիկի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակության անդամները բազմիցս էին բարձրաձայնել Չավուշօղլուի` հայկական կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին: Մասնավորապես` նա խոչընդոտում էր հայ պատվիրակների ելույթներին, հանդես գալիս կտրուկ հակահայ դիրքորոշմամբ: