Առնվազն երկու մարդ է զոհվել Մանիթոբայի կենտրոնում անտառային հրդեհների հետեւանքով։ Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ հրդեհների զոհ են դարձել մեկ տղամարդ եւ մեկ կին, նրանց ինքնությունը պարզվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 1 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով, որոնք սկսվել են արեւելյան Մանիթոբա շրջանում՝ Լակ դյու Բոննե լճի մոտ։ Մոտակա քոթեջների բնակիչները տարհանման հրաման են ստացել։ Հրդեհի մակերեսը գնահատվում է 100 հազար հեկտար։