Ողջ աշխարհի ուղղափառներն այսօր` հունվարի 7-ին, նշում են քրիստոնեական ամենագլխավոր տոներից մեկը` Սբ Ծնունդը: Ըստ եկեղեցական դավանաբանության` հենց այդ օրն է լույս աշխարհ եկել Հիսուս Քրիստոսը:
Նշենք, որ աշխարհի քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը Սբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Մի շարք ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում` Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Չեռնոգորիայում եւ Եթովպիայում Քրիստոսի ծնունդը նշում են հունվարի 7-ին, քանի որ նրանք մինչ օրս չեն անցել ժամանակակից գրիգորյան օրացույցին:
Ընդ որում` մի շարք ուղղափառ երկրներում, այդ թվում` Հունաստանում եւ Ռումինիայում, Սբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25 -ին, ինչպես կաթոլիկների մոտ: Հայ առաքելական եկեղեցին Սբ Ծնունդը նշում է հունվարի 6 -ին:




























