ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատասխանել Ադրբեջանի կողմից կրակոցների մասին հարցին։
NEWS.am-ի թղթակիցը փորձել է ԵՊՀ շրջանավարտների համաժողովին մասնակցող նախարարից ստանալ Ադրբեջանի կողմից կրակոցների մասին հարցի պատասխանը խաղաղ բանակցությունների համատեքստում։
Սուրեն Պապիկյանը, անգամ կանգ չառնելով եւ քայլը չդանդաղեցնելով, վկայակոչել է պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնական հայտարարությունները։











