Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող էր նաեւ Միխայիլ Պուիտին լինել:

Ռուսաստանի կառավարության ղեկավարն այդ մասին խոստովանել է լրագրողներին Սանկտ Պետերբուրգի Փրկչի Պայծառակերպության տաճարում Ծննդյան պատարագից հետո: Պուտինը պատմել է, որ իրեն մկրտել են հենց այդ տաճարում. «Մայրս պատմել է, որ հարեւանուհու հետ բերել են ինձ մկրտելու, հայրս ԽՄԿԿ անդամ էր, խիստ եւ հետեւողական: Նրանք դա արել են հորիցս գաղտնի»,-ասել է վարչապետը: Մայրը պատմել է, որ հոգեւորականն ասել է, թե այդ օրը երկրպագում են Միխայիլ հրեշտակապետին, եւ առաջարկել երեխային կոչել Միխայիլ:

«Սակայն մայրս ասել է, որ արդեն գրանցել են Վլադիմիր անունը»,-ժպիտով հիշել է վարչապետը: Հոգեւորականը ստիպված է եղել համաձայնել եւ ցույց է տվել այդ անվան հովանավոր իշխան Վլադիմիրի սրբապատկերը: