ԱՄՆ Մերիլենդ նահանգից ամուսնական զույգը Powerball վիճակախաղով 128,8 մլն դոլար է շահել:
Ինչպես հաղորդում է AP-ը, անունները հայտնել չցանկացող հաղթողները նշել են, որ վիճակախաղի տոմսը ձեռք են բերել Wesleys ցանցի ռեստորաններից մեկում: Նրա սեփականատերը եւս կստանա իր մասնաբաժինը` 25 հազ. դոլար:
Սա ԱՄՆ-ում երկրորդ ամենախոշոր ջեք-փոթն է: Մինչ այդ, 2003 թ-ին Բալթիմորի մի բնակչուհի 183 մլն դոլար էր շահել Mega Millions վիճակախաղով:




























