ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնության գալուն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գուցե դուք արդեն կարդացել եք, որ Իրանը համաձայնել է այն պայմաններին, որոնցով մենք չենք ստեղծի, ես դա ասում եմ բարեկամաբար, ռադիոակռիվ փոշի Իրանում։ Ես ցանկանում եմ, որ նրանց մոտ ամեն բան լավ լինի։ [Իրանը] մեծ երկիր է, բայց չի կարող միջուկային զենք ունենալ։ Ամեն բան պարզ է։ Ոչ մի 30 էջանոց փաստաթուղթ, ընդամենը մեկ նախադասություն. նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ես կարծում եմ, որ մենք մոտ ենք գործարքի կնքմանը»,- ասել է Թրամփը ԱՄՆ եւ Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ Դոհայում հանդիպման ժամանակ։





























