Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի հարավային Յաֆֆո շրջանում անհայտ չարագործի կողդմից սպանվել է տեղի ուղղափառ քրիստոնեական համայնքի առաջնորդ Գաբի Կադիսը:
Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», հարձակումը տեղի է ունցել հունվարի 6-ին, համայնքի ներկայացուցիչների կողմից Սբ Ծնունդի կապակցությամբ իրականացվող ավանդական երթից հետո:Հաղորդվում է, որ ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների: Պարզվել է, որ Կադիսին սպանել է Սանտա Կլաուսի հագուստով չարագործը` դանակի մի քանի հարված հասցնելով:
Նշվում է, որ Կադիսը փաստաբան էր եւ զբաղվում էր բիզնեսով: Ոստիկանությունը չի բացառում նաեւ, որ նրա հետ հաշվեհարդար կարող էր տեսնել մրցակիցներից մեկը:




























