Մայիսի 16-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օրվա մնացած ժամերին ամենուրեք կնկատվի առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։  Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին կբարձրանա 7-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օրվա մնացած ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +20+22։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+5+8, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13+16, 

Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+18,

Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+19,

Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+23, 

Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+19։